Ժամանակավորապես կդադարեցվի Արմենակյան-Գլինկա հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որի համաձայն, մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին, ժամը 10:00-18:00-ը կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: