«Վերելք»․ Ո՞վ է Մարտի 1-ի գլխավոր մեղավորը (տեսանյութ)

«Վերելքի» այս թողարկման ընթացքում հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը վերլուծում է Մարտի 1-ի և, ընդհանրապես, երրորդ հանրապետության տարիներին եղած ետընտրական բախումների խորքային պատճառները։ Նրա կարծիքով, մենք հաշվի չառանք աշխարհահռչակ հոգեբան, քաղաքագետ Լը Բոնի նախազգուշացումը և դրսից ներմուծելով օրենքներ, ջանացինք կիրառել դրանք, ազգային ոգին համապատասխան մակարդակի չբարձրացնելով հանդերձ։ Իսկ այդ դեպքում, զգուշացրել է Լը Բոնը ավելի քան հարյուր տարի առաջ, ներքին բախումներն ու ժողովրդի հուսալքությունն անխուսափելի են։

Պեպանյանը կարծում է նաև, որ մենք այս անթույլատրելի վրիպումն անելով, երկրորդ անթույլատրելի քայլին գնացինք՝ համայնական սեփականատիրությունից կտրուկ անցնելով անկառավարելի կապիտալիզմի։ Դա, ըստ կապիտալիզմի տեսաբանների, հանգեցնում է սոցիալական աղետի, ստորին կրքերի հրաբխի, ազգային ոգու կազմաքանդման։ Իսկ այդ պայմաններում ընտրություններ անցկացնելու դեպքում կլինի 1996-ի սեպտեմբերի 25, 2003-ի ապրիլի 12, 2008-ի մարտի 1, 2013-ի ապրիլի 9։
Ամփոփելով՝ Պեպանյանը տալիս է «Ո՞վ է Մարտի 1-ի գլխավոր մեղավորը» հարցի պատասխանը։