Մշակույթի նախարարության նախագիծն անձնական վրեժխնդրության հետևա՞նք է (տեսանյութ)

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի» ղեկավարությունն ու դերասաններն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ իրենց վրդովմունքն ու դժգոհությունը հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության՝ կառավարությանը ներկայացրած նախագծից, որով առաջարկվում է լուծարել թատրոնը և այն ներառել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ։

Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով՝ նման բան անելն անթույլատրելի է, քանի որ իրենց թատրոնը հարուստ ավանդույթներ ու պատմություն ունի, և այսօր էլ թատրոնի ներկայացումները մեծ պահանջարկ են վայելում հասարակության շրջանում։

Դերասան Դավիթ Մուրադյանն էլ խոսելով ՀՀ կառավարության օպտիմալացման մերօրյա ծրագրերից, ասաց, որ գործող, կենդանի կառույցն օպտիմալացնելը իրականում վատ միտում է և կարող է տխուր հետևանքներ ունենալ երկրի համար։

Բանախոսները  հակադարձեցին նաև մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանի այն հայտարարությանը, թե թատրոնի միակ առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում