Թուրքիան մնացել է նույն ագրեսորը՝ ահավասիկ Սիրիան, բայց միջազգային իրավունքն այլևս անտեսված է (տեսանյութ)

Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման, մարդասիրական օգնության, փախստականների վերադարձի և քաղաքական գործընթացների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով, փետրվարի 14-ին Սոչիում հանդիպել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները։

Ի՞նչ շահեր են հետապնդում վերոնշյալ հանդիպման մասնակից երկրները, որքանո՞վ է Թուրքիայի մասնակցությունն օրինական այդ բանակցություններին։ Խախտվա՞ծ է, արդյոք, միջազգային իրավունքը, երբ բանակցություններին մասնակցում է ագրեսոր Թուրքիան։ Ի՞նչ վտանգներ է ներկայացնում իսլամական արմատականությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

Այս և այլ հարցերի առնչությամբ LIVEnews.am-ի «Իրականում» հաղորդաշարի հյուրերն են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և նույն ֆակուլտետի դասախոս, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։