«30 միլիոն ոտի վրա քցել ա»․ քաղաքացին՝ Արամ Սիմոնյանին (տեսանյութ)

Այսօր ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդն արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում մեկ հարց էր՝ ռեկտորի լիազորությունների դադարեցումը։

Նիստն, ընդհանուր առմամբ, անցնում էր լարված մթնոլորտում։ Նիստի ընթացքում դահլիճ մտած քաղաքացին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրեց իրեն 30 միլիոն դրամ վնաս պատճառելու մեջ։ Անվտանգության աշխատակիցները քաղաքացուն դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից։ Միջադեպից հետո Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկով նիստն անցկացվեց դռնփակ, բոլորը, բացառությամբ հիշյալ խորհրդի անդամների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների, լքեցին դահլիճը։

Նիստի ավարտից հետո ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ այդ քաղաքացին համալսարանի նախկին աշխատակիցն էր, որն օրենքով սահմանված իր լիազորությունները չի կատարել, դրա համար էլ հեռացվել է աշխատանքից։

Մանրամասները՝ տեսանյութում