Ճակատագի՞ր, բախտի խա՞ղ, թե դիպված (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Սրտի խոսք» հաղորդաշարի հյուրն է փարիզաբնակ օպերային երգիչ, մեր հայրենակից Մուրադ Ամիրխանյանը (Ադամ Բարրոն)։ Նա երգում է տարբեր լեզուներով։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ճակատագրի բերումով գյումրեցի Մուրադ Ամիրխանյանը հայտնվել է Ֆրանսիայում։ Երկրորդ կրթությունը ստացել Ecole normal superieure de musique de Paris-ում, ուր ուսանել է նաև Հովհաննես Չեքիջյանը։

Տարբեր փառատոների գլխավոր և առաջին մրցանակների դափնեկիր է։

Մուրադ Ամիրխանյանը Երևանում է երկու առիթով ՝աղջիկը նրան պարգևելու է երկրորդ թոռնիկը, ինքը երգելու է «Արամ Խաչատրյան» համերգասրահում,  «Վերադարձ արմատներին» ծրագրի շրջանակներում։

Երգն աղոթք է, լույս, ճանապարհ…