Գերեզմանոցում էլ լինեմ, կպայքարեմ կոռուպցիայի դեմ. Դավիթ Սանասարյանը` ՊՎԾ-ի շուրջ աղմուկի մասին (տեսանյութ)

«Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ մահախոսկան կարդալ, բայց ուզում եմ ասել հետևյալը, որ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու, ու որևէ մեկը թող անգամ երազում չպատկերացնի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Սանասարյանը նաև նշեց, որ անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։

«ԱԱԾ-ի իմ գործընկերներին արդեն կոչ եմ արել, մեկ անգամ ևս կոչ եմ անում, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը,- ասաց Դավիթ Սանասարյանը։- Որևիցե «մուտիլովկայով» հայտնի մարդկանց ձեռքում նման ինֆորմացիա չպետք է հայտնվի։ Մեր լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվականի դերը կատարել։ Եթե գործ կա, ԱԱԾ-ն պետք է տեղեկացնի»։

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք՝ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը, նաև նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը կալանավորվել են։

Մանրամասները՝ տեսանյութում