«Ընդդիմանալ և չարախոսել՝ տարբեր բաներ են» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր Բաբկեն Պիպոյանը։

«Շատ բարդ է սահմանել «կառավարության ծրագիր» ասվածը, պետք է մշակել հստակ մեթոդաբանություն, համաձայն որի, հասարակությունը կիմանա, թե ինչ կարող է ակնկալել»,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Պիպոյանը և հավելեց, որ այսօր կամայական թվերի տեսանկյունից որևէ դիտարկում ներկայացնելը սխալ է, պետք է ցանկացած կառույցում լինի ինքնավերահսկողական համակարգ, որպեսզի տեսնեն իրենց բացերը։

«Պետությունը պետք է բիզնեսի հետ երկխոսի, պետք է հաշվարկի իր քաղաքականությունից բխող սոցիալ-տնտեսական ազդեցությունը, բայց այն դեպքում, երբ պետությունը որևէ բեռ չի ավելացնում և խնդիր չի ստեղծում բիզնեսի համար, այդ դեպքում բիզնեսը պետության վրա մուննաթ գալու իրավունք չունի»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։