«Վերելք»․ Արծրուն Պեպանյան՝ Պետականության կորստի ազդեցությունները (տեսանյութ)

Վերջին շրջանում ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը խոսեցին մեր իրականությունը պայմանավորող խորքային պատճառներից, մասնավորապես,
եղավ անդրադարձ պետականության կորստի բացասական ազդեցությունների դերակատարությանը։ Ո՞ր չափով է սեփական պետության տևական բացակայությունն իր հետքը թողել հայ ժողովրդի հոգեբանության վրա, այդ հետքը որքանո՞վ է կաշկանդում մեր առաջընթացը։
Հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննում է մեր ժողովրդի անցած վերջին հազար տարվա ուղին, անցյալի մեր մտածողների եզրահանգումների հիման վրա ներկայացնում պետականության բացակայության ազդեցությունը հանրային մտածողության վրա։ Քննվում են նաև առաջին և երկրորդ հանրապետություններում ստեղծված իրավիճակները, որոնք մեծապես պայմանավորում են մեր այսօրը։
Իշխանությունները պարտավոր են  հանգամանալից քննել մեր իրականությունը որոշող թե՛ այս, թե՛ մյուս խորքային պատճառները և գտնել դրանք հաղթահարելու ուղին, այլապես նրանց ծրագրերը կմնան թղթի վրա։