«Ի գիտություն մեր «ճերմակ» քաղաքապետին»․ Անժելա Թովմասյան (տեսանյութ)

«Մենք սպասում էինք, որ այսպիսի քայլեր կարող էին լինել, բայց ոչ այս արագությամբ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանից ուղարկված ծանուցմանը։

Ա․ Թովմասյանը նշեց, որ եթե քաղաքապետարանն ուզում է արդյունավետ օգտագործել տարածքները, ապա դրա համար կան ազատ վայրեր։ Թովմասյանը հիշեցրեց քաղաքապետ Հայկ Մարությանին, որ իրենք մշտապես զբաղվել են արդյունավետ գործունեությամբ և դրանից օգտվել է նաև իրենց քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա դիմեց դեսպաններին՝ արձագանքելու այս հարցին, և նշեց, որ ակնկալում են հանդիպում, հայտարարություն:

Անժելա Թովմասյանն ասաց նաև, որ եթե քաղաքապետարանը ցանկանա հանդիպել, կհանդիպի:

«Այդ որոշումը դատական կարգով վիճարկելու ենք»,-եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում