Այսօր ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել․

«1988 թ. փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին և արտաքսվեցին Ադրբեջանից, ինչը պատասխան էր Լեռնային Ղարաբաղի հայերի` ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը նվիրված խաղաղ ցույցերին: Այսօր մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը»: