«Այս իշխանությունն ավելի քիչ է գնահատում ազատ խոսքը, քան նախորդները»․Արմինե Օհանյան (տեսանյութ)

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք զանգվածային լրատվամիջոցների խմբագրություններին ուղարկված ծանուցման մասին, ասաց, որ ծանուցման մեջ նշված է, թե որոշումը կայացվել է հանրային գույքն արդյունավետ օգտագործելու նպատակով:

«Այնքան արդյունավետ, որքան մենք ենք օգտագործում այս տարածքները, դժվար է  պատկերացնել։

Այսինքն, ըստ տիկին Օհանյանի, հանրային արդյունավետության մասին խոսք անգամ լինել չի կարող։

«Մենք չորս քաղաքապետ ենք փոխել, և ոչ մի քաղաքապետի մտքով չի անցել պահանջել մեզանից տարածքն ազատել,- ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը։- Պատերն անգամ մենք ենք կառուցել: Մեկ ամիս առաջ նորոգում ենք կատարել, ով է փոխհատուցելու այդ ծախսերը: Մենք լիարժեք իրավունք ունենք շարունակել մեր գործունեությունն այս շենքում»։

Արմինե Օհանյանի հավաստմամբ, այս որոշումն իրավական առումով ապօրինի է։

Մանրամասները՝ տեսանյութում