Գիտնականները նախազգուշացրել են կենցաղային քիմիայի վտանգավորության մասին

Կենցաղային քիմիայի միջոցները, որոնց բաղադրության մեջ տրիկլոզան կա, կարող են նվազեցնել հակաբիոտիկների նկատմամբ օրգանիզմի ընկալունակությունը մինչև հարյուր անգամ և խոչընդոտել վարակների բուժմանը։ Այս մասին հաղորդել է Phys.org համակայքը։

Այդ նյութի ազդեցության մեխանիզմը պարզելու համար Վաշինգտոնի Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները գիտափորձ են անցկացրել վարակակիր մկների երկու խմբերի վրա։ Նրանց բուժել են հակաբիոտիկներով, բայց խմբերից մեկին դեղամիջոցի ներարկումից առաջ ենթարկել են տրիկլոզանի ազդեցությանը։ Պարզվել է, որ այդ նյութն ազդում է բջջի աճի համար պատասխանատու ppGpp մոլեկուլի ակտիվության վրա։ Արդյունքում մոլեկուլը մասամբ դադարեցնում է կենսասինթեզի գործընթացը, որոնց ընթացքում նյութ է արտադրվում բջիջների զարգացման համար։

«Բժշկության մեջ գոյություն ունի կանոն, համաձայն որի, հակաբիոտիկներ ընդունելուց առաջ չի կարելի օգտագործել դեղամիջոցներ, որոնք դանդաղեցնում են բջիջների աճը»,- ընդգծել է հետազոտության հեղինակներից մեկը՝ կենսաբանության պրոֆեսոր Պետրա Լևինը։

Ինչպես նշում են գիտնականները, փորձերը ցույց են տվել տրիկլոզանի անմիջական դերն վարակների բուժման արդյունավետության նվազման հարցում։