«ԵՊՀ-ի ինքնավարությունը բռնաբարված վիճակում է»․Նարեկ Մալյան (տեսանյութ)

«Ես համալսարանական եմ» ակցիայի նախաձեռնող, ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում։ Նրա խոսքով՝ աղաղակող ապօրինություններ են կատարվում մայր բուհում։

Նարեկ Մալյանը նշեց, որ իրենք ԵՊՀ-ում կհավաքվեն նաև սույն թվականի փետրվարի 28-ին, ժամը 10։00-ին։ Նշենք, որ այդ օրը նշանակված է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցն է։

Մանրամասները՝ տեսանյութում