Մետրոյի կայարան՝ Հրազդանի աջ ափին

Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի, մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչև Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ:

Բայց քանի որ գնացքատար կամրջի կառուցումը բավական թանկ հաճույք է, այս ընթացքում առաջարկ եղավ՝ կառուցել ավելի թեթև կոնստրուկցիայով կամուրջ՝ միայն հետիոտնի համար: Այսինքն, մետրոյի կայարանը վերջանալու էր թունելի մոտ, և ուղևորները ճանապարհը մինչև Աջափնյակ շարունակելու էին ոտքով՝ լավագույն դեպքում, շարժասանդուղքի վրա (ինչպես, օրինակ, մեծ օդանավակայաններում):

Սա հարմար տարբերակ էր այնքանով, որ անհամեմատ փոքր ծախսի շնորհիվ հնարավոր կլիներ մետրոյի կայարան բացել ու ըստ էության, կատարել նախընտրական խոստումը:

Բայց քաղաքապետ Մարությանը դեմ էր այս գաղափարին, որովհետև դա կնշանակեր, որ զգալի ծախսերով հանդերձ, փաստորեն կկասեցվեր մետրոպոլիտենի զարգացումը այս ուղղության վրա: Քաղաքապետն իր թիմի հետ միասին գերադասեց գնալ ավելի դժվար ճանապարհով ու փորձել կառուցել կայարան Հրազդանի աջ ափին՝ հետագայում այն դեպի Դավթաշեն զարգացնելու հեռանկարով:

Սրա համար պետք կլինի շահագրգռել բիզնեսին՝ շինարարություն սկսելու այդ հատվածում և մասնակցելու մետրոյի շինարարությանը: Բացի դրանից, այս կայարանի կառուցումն ու հետագա զարգացման ռեալ հեռանկարը ավելի գրավիչ կդարձնի թաղամասը կառուցապատողների համար ու միաժամանակ թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը:

Hakob Karapetyan-ի ֆեյսբուքյան էջից

Մետրոյի մասին. Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի…

Опубликовано Hakob Karapetyan Воскресенье, 24 февраля 2019 г.