Ստամբուլում հայկական եկեղեցիներից մեկի պատերին ռասիստական բնույթի գրություններ են հայտնվել

Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք ատելության խոսք են և ռասիստական բնույթի են: Ermenihaber.am-ի տեղեկացմամբ,

Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։ Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ի ուշ երեկոյան նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղեկացրել են պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին։

Տեսագրությունը և նկարներն ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժին։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մեկ այլ դեպք էր արձանագրվել Ստամբուլի Բաքըրքոյ շրջանի Ծնունդ Ս. Աստվածածնի եկեղեցում։ Եկեղեցու պատերն ամբողջովին պատվել էին գրաֆիտիներով և գրություններով։

Ermenihaber.am-ի թղթակցի բարձրացրած ահազանգի արդյունքում եկեղեցու պատերն իսկույն մաքրվել էին։