Միայն անցած շաբաթ 8 հոգի զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, տասնյակ անձինք վիրավորվել են

911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 18-ից 24-ը ժամանակահատվածում գրանցվել է 450 դեպք, որից 275-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 123 կենցաղային կանչ, 198 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 120 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 54 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: