Հրդեհ կառավարության շենքում (թարմացված)

Փետրվարի 25-ին, ժամը 08:58-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ (որոնցից հինգն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են), մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ընդունարաններից մեկում:

Հրդեհը մարվել է ժամը 09:20-ին:

Այրվել են գրասենյակային գույք` մասամբ (1 աթոռ, 1 պահարան, թղթեր) և 1 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: