Ինչ-որ մեկի արկածախնդրության ու կամրջի պոկվելու պատճառով հայտնվելու էին գետում (տեսանյութ)

Հրապարակվել է ուշագրավ պատահարի տեսանյութը․ Չինաստանի Գուանդուն նահանգում վեց մարդուց բաղկացած զբոսաշրջային խմբի տակ պոկվել է ճոպաններից պատրաստված կամուրջը։ Այս մասին հաղորդել է The Sun-ը։

Զբոսաշրջիկներն անցնելիս են եղել կամրջով, բայց ճանապարհի կեսին նրանցից մեկը հանկարծ սկսել է ցատկոտել ու ճոճել կամուրջը։ Այդպիսի ծանրաբեռնվածության կամուրջը չի դիմացել ու պոկվել է։ Այդ պահին կամրջի վրա եղած մարդիկ մի կերպ կառչել են պարաններից՝ գետում չհայտնվելու համար։

Չինական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութում լսվում է, թե ինչպես է միջադեպը նկարահանող մարդը չինարեն բացականչում, որ իր բախտը բերել է, քանի որ այդ պահին կամրջի վրա չէր։

Ըստ չինական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, կամուրջը՝ Յանցզյան քաղաքի Յանդուն շրջանի տեսարժան վայրերից մեկը, գտնվում է ծովի մակերևույթից երկուսուկես մետր բարձրության վրա։ Քանի որ վեց զբոսաշրջիկներն էլ ապահովիչ ամրագոտիներով էին, հաջողվել է խուսափել վնասվածքներից։