«Հստակ ինֆորմացիա չկա, որ բոլոր գողությունները համաներում ստացած անձինք են կատարում»․ Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

«Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մենք ենթարկվում էինք քննադատության, որ այն ծավալուն և ընդարձակ չէ, նաև այն ժամանակ մենք ասում էինք, որ կարղ է լինել հանցագործության կրկնակի աճ, որովհետև յուրաքանչյուր համաներումից հետո դա տեղի ունենում է, կարող են լինել անձինք, ովքեր դիմել են հանցագործությունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարը։ Նա նաև նշեց, որ առայժմ չունեն վիճակագրություն, թե համաներման արդյունքում քանի անձ է կրկնահանցագործություն կատարել։ Վիճակագրություն, նրա խոսքով, կարող է լինել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում