Ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ հետ պահել
Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան քննադատել ՀՀԿ ին, ասելով, թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։
Հետևաբար, եթե տվել եք, էլ ինչո՞ւ եք քննադատում։
Հերթով անդրադառնամ այս զառանցանքներին։
- Հիշեցման կարգով ասեմ, որ հանրապետականը միակ խորհրդարանական կուսակցությունն էր, որ չի ողջյունել Փաշինյանի հեղաշրջումը։
Կրկնում եմ՝ միակ։
- Ես և իմ հանրապետական գործընկերները Նիկոլի իշխանության առաջին իսկ օրվանից խիստ քննադատել ենք նոր իշխանության ապաշնորհ քաղաքականությունը, երբ այդ ժամանակ շատերը դամքաշություն են արել։
- Ո՞ւր էիք դուք, երբ ասֆալտին փռելու և մտածել ու նոր խոսելու սպառնալիքներ էին հնչեցնում, Շարմազանով 42 էին գրում…
Ո՞ւր էիք։
Չէիք երևում… շատ խորն էիք կորել… շատ։
- Ո՞ւր էիք, երբ նախագահ Քոչարյանին էին ձերբակալում։
ՀՀԿ-ն միակ ուժն է, որ պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։
- Ո՞ւր էիք, երբ հոկտեմբերի 2-ին կառավարության ղեկավարը, արհամարհելով օրենսդիր մարմնի անկախության սկզբունքը, պաշարել էր Ազգային ժողովը։
- Ո՞ւր էիք, երբ քարոզարշավի ընթացքում անասելի ճնշումների էին ենթարկում ՀՀԿ-ի կողմնակիցներին ու մատ թափ տալիս Արցախի ներկայացուցիչների վրա։
Շարքը երկար է, պատասխանը կարճ։
Չկայիք…
Այս ամիսները բավարար պետք է լինեին ձեզ հասկանալու համար, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի ազգային ու ժողովրդավարական Հայաստանի ջատագովը։
Մեր պայքարը հանուն հզոր Հայաստանի Հանրապետության է ու Արցախի։
Ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ հետ պահել այդ վեհ գաղափարին ծառայելուց։
Կրկնում եմ, ոչ ոք և ոչինչ։
Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից
Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 22 февраля 2019 г.