«Դատախազ Արթուր Դավթյանն անմիջապես փախավ»․ զոհված զինծառայողի մայրը բողոքում է (տեսանյութ)

Այսօր, ՀՀ կառավարության նիստից առաջ բողոքի ակցիա էր իրականացնում 2010թ․ դեկտեմբերի 17-ին Հադրութում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը։ Իրինա Ղազարյանի պահանջը մեկն է՝ որդու մահվան գործի բացահայտում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տիկին Ղազարյանին առաջարկեց օրվա ընթացքում հանդիպել իրեն և առավել մանրամասն քննարկել հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում