Ի՞նչ ելույթ, ա՛յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է

Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։

Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։

Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։

Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու…

Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա՛յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է։

Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։

Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու Նախագահ Քոչարյանին։

Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։

 

Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում:

Բայց ինչպես կասեին Հին Աթենքում, ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։

Սրած բիզն էլ չմոռանաք…

 

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

Մի առիթով նշել եմ,որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։Պետք է…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 20 февраля 2019 г.