Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական — Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: