«Սլիվների» հավանականություն՝ պաշտոնյաների սեռական կողմնորոշումների մասին․ «Փաստ»

Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները։ Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակության մեջ ձևավորել այլակարծություն և արևմտյան արժեքներ։ Այս ֆոնին բավական ակտիվացել է սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող հասարակական սեկտորը։ «Փաստի» տեղեկություններով, վերջերս կազմվել և համապատասխան կառույցներին է ներկայացվել ՀՀ կառավարությունում և կառավարամերձ էշելոններում պաշտոններ զբաղեցնող՝ սեռական փոքրամասնութ­յուն­նե­րի ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ։

Մեր տեղեկությունների համաձայն, նպատակը պարբերաբար «սլիվների» վտանգի շնորհիվ այդ անձանց առավել վերահսկելի ու հնազանդ պահելն է։ Հայաստանում դեռևս մարդիկ գաղտնի են պահում իրենց նմանատիպ սեռական կողմնորոշումը, և նման ինֆորմացիաների հրապարակումը կարող է ճակատագրական լինել։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում