Չինացի հանքափորը 17 տարի գոյատևել է փլուզման հետևանքով հայտնվելով գետնի տակ

Չինաստանի Սինցզյան  նահանգի հանքափորների բրիգադն աներևակայելի անակնկալի է հանդիպել, երբ բրիգադի անդամներից մեկն էքսկավատորով փորել է հին հանքահորի ճյուղաբաժան ստորանցքը, որը լքվել էր թունելների մեծ հատվածներ փլուզած երկրաշարժի հետևանքով, 17 տարի առաջ։

Worldnewsdailyreport.com-ի տեղեկացմամբ, ստորանցքերի հետախուզման ժամանակ նրանք հայտնաբերել են ողջ մնացած 59-ամյա հանքափորի, որը փլուզված հանքահորում է մնացել 2002 թվականին տեղի ունեցած վթարից հետո։

Հյուծված հանքափորն անհապաղ տարվել է հոսպիտալ՝ ֆիզիկական ու հոգեկան վիճակի լիակատար գնահատման համար։ Հանքափոր Չժանը ստորգետնյա ծուղակում է մնացել այդ տարածքում տեղի ունեցած և հանքի փլուզում առաջացրած 7,8 բալանոց երկրաշարժից հետո։

Չժանը կարողացել է ողջ մնալ այն բանի շնորհիվ, որ հանքի այն հատվածում, որտեղ նա հայտնվել է, մնացել են օդափոխիչ ուղիները, ինչն ապահովել է օդի առկայությունն ու պահպանել նրա կյանքը։

Նա կարողացել է գոյատևել ստորգետնյա դեպոյում պահվող և հատուկ այդպիսի դեպքերի համար նախատեսված բրնձի և ջրի վթարային պաշարի շնորհիվ։ Տղամարդն իր սնունդը համալրել է նրանով, որ բռնել ու կերել է հանքում ապրող առնետներին, ինչպես նաև մեծ քանակությամբ հավաքել ինչ-որ ֆոսֆորափայլ օրգանիզմներ, որոնք կազմել են վիտամինների նրա աղբյուրը։

Հանքերում տեղի ունեցող վթարները տարածված երևույթ են Չինաստանում, չնայած այդպիսի աղետների կրճատման համար կառավարության ձեռնարկած միջոցներին։ Այնտեղ ամեն տարի վթարներից զոհվում է ավելի քան 4000 հանքափոր։

Փլուզված հանքում 17 տարի գոյատևած Չժանի դեպքը բացառիկ է։ Գետնի տակ գոյատևման նախորդ ռեկորդը կազմել է 142 օր և պատկանել Ջեֆ Սմիթ անունով բրիտանացուն, որը հոժարակամ թաղել է իրեն իր սիրելի պանդոկի բակում՝ ռեկորդ սահմանելու մտադրությամբ։