Բակո Սահակյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության և Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին:

ԱՀ նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, Բ․ Սահակյանը կարևորել է հայ ժողովրդի մեծերի հիշատակի հավերժացումը՝ գոհունակությամբ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը դարձել է գրական կյանքի անբաժան մաս: