Վստահ ենք՝ գործընթացի ոչ հայանպաստ ընթացքի դեպքում 100 հազարավոր հայեր պատրաստ են պարտադրել իրենց դիրքորոշումը
Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել փետրվարի 26-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:
Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրահավաքը չունի և չի կարող ունենալ որևէ նեղ անձնային, խմբային կամ առավել ևս՝ քաղաքական շահեր հետապնդող դրդապատճառներ:
Մենք հարկ ենք համարում արձանագրել՝ հակված չենք մտածելու, որ հայրենի իշխանությունները հանուն ինքնանպատակ խաղաղության կարող են գնալ ապազգային քայլերի՝ հակառակորդի հետ քննարկելով հնարավոր զիջումների կամ փոխզիջումների տարբերակները:
Մյուս կողﬕց, հանրահավաքը դիտարկում ենք լրացուցիչ աջակցություն երկրի վարչապետին՝ բանակցային գործընթացում ազգային ու պետական շահերի վստահ ու վճռական առաջմղման տեսանկյունից:
Վստահ ենք, որ իրական արտաքին սպառնալիքի և կամ գործընթացի ոչ հայանպաստ ընթացքի դեպքում հարյուր հազարավոր հայեր պատրաստ են պաշտպանել հայրենիքը և հարկ եղած դեպքում պարտադրել իրենց դիրքորոշումը: Այս տեսանկյունից, ևս ﬔկ անգամ կարևորում ենք բոլորի մասնակցությունը հանրահավաքին:
Կոչ ենք անում հասարակական-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիական խմբերին, հանրային այս կամ այն հատվածի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել հանրահավաքին և հաստատել այն պարզ ճշմարտությունը, որ հայ զինվորի կողﬕց վերահսկվող հայրենիքի աﬔն ﬕ ﬕլիﬔտր հողը հայի հայրենիքի անբաժան և անօտարելի մասն է: Մենք հայտարարում ենք, որ հայրենիքը ոչ թե տարածք է, այլ կենսատարածք, սրբազան հող:
Ուստի՝ հայրենիքը ﬔկն է ու ամբողջականը, և համազգային այս հիմնախնդիրը իր լուծումը պետք է ստանա ﬕայն ﬔկ տարբերակով՝ Հայաստանի Հանրապետությանը Արցախի ﬕացմամբ:
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն
18 փետրվարի 2019թ., Երևան