Այս տարի հայաստանցիներն ավելի վա՞տ կսնվեն (տեսանյութ)

Մեզ հետ զրույցում սննդի փորձագետ, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի կառավարման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն իր մտահոգությունը հայտնեց սննդի ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ, որոնք պետական հոգածության, լիարժեք և ճիշտ վերահսկողության բացակայության հետևանք են։

Ըստ սննդի փորձագետի, մեկ հոգուն բաժին ընկնող սննդային զամբյուղը շարքային քաղաքացու համար բավականին աղքատիկ է, միօրինակ, ինչի հետևանքով էլ մեր բնակչության մեծամասնության մոտ առկա է թերսնուցման խնդիրը։ Իսկ միօրինակ սնվելու հետևանքով հնարավոր է մի շարք հիվանդություններ ձեռք բերել։ Միաժամանակ մեզանում չեն ապահովվում նաև պարենային անվտանգության չափորոշիչները։ Օրինակ՝ բանջարեղենի մեջ թունաքիմիկատների, նիտրատների պարունակությունը թույլատրելի չափաբաժնից շատ է, իսկ հավի մսում առկա են հակաբիոտիկների մնացորդներ, հետևաբար մեծ քանակությամբ այս կամ այն բանջարեղենը, հավի միսն օգտագործելու դեպքում վնասակար նյութերը զգալի չափով կուտակվում են մեր օրգանիզմում և վնասում այն։

Դավիթ Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ միջին քաղաքացուն ճիշտ, լիարժեք սնվելու համար ամսական առնվազն 50 000 դրամ է հարկավոր, մինչդեռ բնակչության մոտ 30-40 տոկոսը նման հնարավորություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում