Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացուն բերման են ենթարկել հայ իրավապահները

Փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 53-ամյա Ֆառուկ Ս.-ն։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նա 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենգրքի 259-րդ, 260-րդ և 53-րդ հոդվածների մեղադրանքով: