Լենա Նազարյանի ակամա խոստովանությունը

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իրենց թեկնածուները:

Իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաև նախկինում: Սա չէ հարցը:

Հարցն այն է, որ տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որևէ ընտրություններին հաղթելու համար կարևորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը՝ ամեն գնով անցկացնել, թե չանցկացնել սեփական թեկնածուներին:

Հետաքրքիր է. եթե Նիկոլ Փաշինյանը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ կերպով և մեթոդաբանությամբ կապահովեր այդ հաղթանակը:

Ասեմ: Այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններին ապահովեցին իրենց անհայտ և անկենսագրություն բազմաթիվ թեկնածուների աստղաբաշխական թվերը, գործածելով վարչական ողջ ռեսուրսը և հակաքարոզչությունը, գործի դնելով տեղեկատվական տեռորի իրենց սիրած գործիքակազմը ճիշտ այնպես, ինչպես արեցին հանրապետականների հանդեպ պառլամենտական ընտրություններին:

Իսկ հիմա էլ ակնկալում են, որ հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի իրենց, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական «կեպիներն ու սելֆիի ձողիկներին» չեն կարգել ղեկավարներ:

Ընդունեք տիկին Նազարյանի այս ինքնախոստովանությունը:

 

Armen Ashotyan-ի ֆեյսբուքյան էջից

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 18 февраля 2019 г.