Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի բարձրացրած խնդրի կապակցությամբ ՄԻՊ-ը գրություն է ուղարկել մշակույթի նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է Մատենադարանի հարակից տարածքում հացադուլ հայտարարած Հովհաննես Գալստյանին: Կինոռեժիսորը նրա հետ զրույցում հաստատել է իր պահանջը՝ կապված կինոնկարահանման համար նախատեսված ոչ բավարար չափի գումարի փոխանցման հետ:

Թեև Հովհաննես Գալստյանի գումարի փոխանցման հարցն ինքնին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների տիրույթում չէ, այնուամենայնիվ Պաշտպանը գրություն է ուղարկել մշակույթի նախարարություն՝ պարզելու հարցի լուծման ուղղությամբ նախարարության դիրքորոշումն ու խնդրի քննարկման հետ կապված հարցերը:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Հովհաննես Գալստյանի բարձրացրած խնդրի կապակցությամբ գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն_______________Մարդու…

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Воскресенье, 17 февраля 2019 г.