Չկա պատճառ, որպեսզի Ռուսաստանն ու Իրանն իրենց առևտրում դոլարից օգտվեն

Ռուսաստանի «Արտաքին քաղաքական հետազոտությունների ու հետազոտությունների և նախաձեռնությունների ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վերոնիկա Կրաշենիննիկովան ասել է. «Թեհրանի ու Մոսկվայի միջև փոխանակումներում ազգային արժույթի օգտագործումը համագործակցությունների ընդլայնման հիմք է դառնում»:

Վ. Կրաշենիննիկովան ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ ասել է. «Այսօր Թեհրանի ու Ռուսաստանի զուգամերձության համար առկա են բազմաթիվ պատճառներ»:

Տնօրենն ընդգծելով Իրանի և Ռուսաստանի միջև ազգային արժույթներով առևտրի ընդլայնման նշանակությունն, ասել է. «Չկա պատճառ, որպեսզի կողմերն իրենց փոխանակումներում դոլարից օգտվեն»:

Կրաշենիննիկովան նշել է նաև, որ Ռուսաստանը սկսել է այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ ազգային արժույթներով փոխանակումները:

«Տեղեկությունների համաձայն, Իրանի ու Ռուսաստանի բանկային ոլորտի պատասխանատուները զբաղված են տեխնիկական հարցերի վերացմամբ, այս նախագծի իրագործման համար փորձագիտական քայլեր են կատարվում»,- տեղեկացրել է հիշյալ կազմակերպության տնօրենը:

Նշենք, որ ՌԴ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, Իրանի հետ Ռուսաստանի առևտրական հաշվեկշիռը 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ աճել է. Իրանը 2018թ. Ռուսաստանի հետ մեկ միլիարդ 740 միլիոն դոլարի առևտրաշրջանառություն է ունեցել: 2017թ. նշված պետությունների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 707 միլիոն դոլար: