Հոլանդիայի իշխանությունները դեմ են հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներին

Թուրքիայի իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ եվրոպական երկրներում ապրող թուրքական համայնքը ժամանակի ընթացքում կարող է մոռացության մատնել մայրենի լեզուն։ «Ermenihaber»-ի տեղեկացմամբ, այդ նպատակով  Թուրքիայի կառավարությանը կից «Արտերկրում ապրող թուրքեր և ազգակից  հասարակություններ» թուրքական կազմակերպությունը որոշում է կայացրել մեկ շաբաթվա ընթացքում եվրոպական 15 երկրների տարբեր դպրոցներում անցկացնել թուրքերենի և թուրքական մշակույթի դասընթացներ։

Սակայն Հոլանդիայի կառավարությանն այդ քայլը մտահոգել է։ Ըստ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտեի, այդ ծրագիրը կխոչընդոտի տեղի թուրքական համայնքի՝ հոլանդական հասարակության ինտեգրմանը:

«Նրանք աշակերտներին չեն սովորեցնելու, թե ինչպես պատրաստել թուրքական անվանդական քաղցրավենիքներ,- ասել է Մարկ Ռուտեն։- Այդ դպրոցները չեն ապահովելու թուրքական համայնքի ինտեգրումը  հոլանդական հասարակությանը։ Եթե նրանք այդ դպրոցներում տարածեն հակաժողովրդական գաղափարներ, ապա Հոլանդիայի կառավարությունը միջամտելու է։  Այդ նպատակով արդեն ուսումնասիրություններ ենք կատարում»։