Անցնող շաբաթում թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց

7 օր առաջնագծում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, փետրվարի 10-ից 16-ը ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց։

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: