Վաշինգտոնը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով ինքն իր ոտքին է կրակում

Ռուսաստանի ֆիննախի ակնարկը ԱՄՆ-ի հիմարության վերաբերյալ

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն օրերս հայտարարել է, որ Ռուսաստանին ԱՄՆ-ի պետպարտքի նկատմամբ սահմանափակումները, որոնք նախատեսված են ամերիկյան սենատորների ներկայացրած նոր օրինագծում, առաջին հերթին հարվածում են օտարերկրյա ներդրողներին:

«Իրենք իրենց ոտքին են կրակում»,- ասել է Սիլուանովը Սոչիում ներդրումային ֆորումի ժամանակ:

ՌԴ ֆինանսների նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանում ստեղծված է անհրաժեշտ բազան՝ պատժամիջոցներին արձագանքելու և սեփական ընկերություններին պաշտպանելու համար

Անտոն Սիլուանովի հավաստմամբ, ԱՄՆ-ը Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով, փաստորեն հարվածում է իրեն, քանի որ պատժամիջոցներին պատասխանելու տարբերակները միշտ պատրաստ են:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս Մոսկվայի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցների մասին հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ճնշումների միջոցով Մոսկվային ստիպել փոփոխել իր արտաքին քաղաքականությունը, սակայն այդ ջանքերը դատապարտված են ձախողման:

Փետրվարի 13-ին ԱՄՆ-ի Սենատը նոր պատժամիջոցմներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արդեն իսկ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը որևէ ազդեցություն չի կարող ունենալ ֆինանսական բնագավառում ազգային նախագծերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի և կառավարության աշխատանքների վրա: