Սուրբ Սարգիս․ տոնի խորհուրդն ու նշելու կարգը (տեսանյութ)

Հայ ժողովրդական գրեթե բոլոր տոների ծիսահամալիրներում կարևոր տեղ ունեն երիտասարդների հաջողության և սերնդաճի հետ կապված սովորությունները, սակայն, ժողովուրդը սուրբ Սարգսի տոնն է ընկալել որպես երիտասարդների տոն, իսկ սրբին՝ որպես սիրո բարեխոս: Սրբի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են, որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է: Սուրբ Սարգսի բարեխոսությանն էին դիմում կանայք՝ զավակ ունենալու, հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի, ռազմիկներին ուժ և կորով տալու, բուքը հալածելու նպատակներով։

«Սուրբ Սարգիսը զինվորական էր, ով նահատակվեց հանուն Քրիստոսի սիրո և որևէ կերպ չընկրկեց դժվարությունների առջև,- մեզ հետ զրույցում ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը։- Սուրբ Սարգիսը այն սրբերից է, ով չափազանց սիրված սուրբ է»։

Մանրամասները՝ տեսանյութում