Հայաստանն Արևմուտք – Ռուսաստան պատերազմի կիզակետում․ հյուրը՝ Հայկ Նահապետյան (տեսանյութեր)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Հայաստանը հենակետ՝ Ռուսաստանի դեմ պատերազմի համար» վերտառությամբ մեր հրապարակմամբ, երեկ ռուսաստանցի հայտնի լրագրող, հրապարակախոս, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում «Ռաշա Թուդեյ» («Russia Today», RT) հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սենսացիոն բացահայտում է կատարել․․․

«Ռաշա Թուդեյ»-ի լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ այստեղ՝ Հայաստանում, արևմտյան և հայաստանյան «հեղաշրջման գուրուները» Ռուսաստանից և ՀԱՊԿ անդամ այլ պետություններից ժամանած շուրջ 150 երիտասարդների ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ սովորեցնում, վարժեցնում են, թե ինչպես պետք է ստի, կեղծիքի և այլ հնարքների միջոցով հեղաշրջում կազմակերպեն և իրականացնեն իրենց երկրներում։ Հիմնականում այս բացահայտման շուրջ է LIVEnews.am-ի հարցազրույցը ռազմաքաղաքական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։