Կասեցվել է հնդկական արտադրության քաղցրավենիքի իրացումը

ՀՀ կառավարությանն ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկացմամբ, քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեսթ» մարկետ (ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում և հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը: Քաղցրավենիքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է: