Փաշինյանն ու իր թիմը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում թույլ տվեցին բավական լուրջ և անթույլատրելի սխալներ

Սիրելի ընկերներ,

Կից ներկայացված գրառումը կատարել եմ դեռևս անցած տարվա մայիսի 13-ին՝ համաժողովրդական զարթոնքի հաղթանակի կուլմինացիայի՝ նոր կառավարության ձևավորման պահին։

Խնդրել եմ նոր կառավարությանը զգոն լինել, չսայթաքել, չձախողել՝ քաջ գիտակցելով, որ այս իրավիճակում Փաշինյանի ձախողումը կլինի Հայաստանի ձախողումը։

Ցավով պետք է նշեմ, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, Փաշինյանն ու իր թիմը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում, թույլ տվեցին բավական լուրջ և անթույլատրելի սխալներ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել եմ իմ հրապարակային ելույթներում։

Ցանկանում եմ հիշեցնել, որ մարդը մեկ ակնթարթ է հազարամյակների պատմության հորձանուտում, մեկ մարդով ոչ սկսվում, և ոչ էլ ավարտվում է պատմությունը։

Մարդն անցողիկ է, Պետությունը՝ հարատև։ Ուժեղ և արդյունավետ Պետությունն է երաշխավորում Մարդու բարեկեցիկ, անվտանգ և ապահով կյանքը։

Եկել է այն պահը, երբ մենք՝ բոլորս, պետք է մեր ներուժը, գիտելիքն ու փորձառությունը ներդնենք Հայկական պետության, պետականության, պետական և ազգային ինստիտուտների, Հայկական ինքնության հիմքերի ամրացմանն ու հզորացմանը, այդ ինստիտուտների կենսագործունեության ապահովմանը, նրանց արդյունավետության, հեղինակության ու վարկանիշի բարձրացմանը, ինչպես նաև այդ ինստիտուտների նկատմամբ վստահության հարգանքի հաստատմանը, Հայկական ծագումով և ազգային օրակարգին ծառայող քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու կարողությունների հզորացմանը։

Հապաղելու ժամանակ այլևս չկա, այնպես որ՝ ի գործ . . .

 

Artur Ghazinyan/Արթուր Ղազինյան-ի ֆեյսբուքյան էջից

Սիրելի ընկերներ,Կից ներկայացված գրառումը կատարել եմ դեռևս անցած տարվա մայիսի 13-ին՝ համաժողովրդական զարթոնքի հաղթանակի…

Опубликовано Artur Ghazinyan/Արթուր Ղազինյան Вторник, 12 февраля 2019 г.