Ռազմական փորձագետը նշել է «Սարմատ» հրթիռի երկու գլխավոր առավելությունները

Հեռանկարում «Սարմատ» հրթիռային համալիրները կսարքավորեն հիպերձայնային բլոկներով, որոնք խփելն անհնար կլինի։

Ռազմական հրապարակախոս Յուրի Կնուտովը նշել է հորանային տեղակայման «Սարմատ» հրթիռային համալիրի գլխավոր առավելությունները։

«Այդ հրթիռը կարող է ունենալ ցանկացած հետագիծ, մոտենալ, այդ թվում նաև՝ թե՛ Հարավային բևեռի, թե՛ Լատինական Ամերիկայի կողմից, որտեղ չկա ոչ միայն հակահրթիռային, այլև հակաօդային պաշտպանություն։ Բայց հեռանկարում «Սարմատ» համալիրները կսարքավորվեն հիպերձայնային բլոկներով, որոնք խփելն անհնար կլինի»,- բացատրել է փորձագետը «Զվեզդա»-ի «Բաց եթեր» ծրագրում։

2018թ. գարնանը Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ուղերձում ներկայացրեց ռուսաստանյան ՌԱՀ-ի մի շարք նոր մշակումներ։ Մասնավորապես՝ նա ցուցադրեց «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռի փորձարկումների տեսանյութը։ Այն կարող է գրոհել նշանակետերն ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային բևեռի կողմից, հաջողությամբ շրջանցելով հակառակորդի հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը։ «Սարմատը» ստեղծվել է Ռ-36Մ «Վոյեվոդա» ՄԲՀ-ին փոխարինելու համար։

«Սարմատ» ՄԲՀ-ի սերիական արտադրությունը կմեկնարկի մոտավորապես 2021 թվականին, երբ կավարտեն միջմայրցամաքային նորագույն բալիստիկ հրթիռների թռիչքային-կոնստրուկտորական փորձարկումները ու դրանք սպառազինության կառնվեն։