NASA-ն հրապարակել է Մարսի բացառիկ համայնապատկեր (տեսանյութ)

«Curiosity» մարսագնացն ավարտելով մարսյան լեռնաշղթայի հետազոտությունները, 122 լուսանկար է կատարել, որոնք հավաքել են մեկտեղ։

NASA-ն հրապարակել է Մարսի բացառիկ՝ 360 աստիճան ընդգրկմամբ համայնապատկերը։ Դա կազմված է վերոնշյալ 122 լուսանկարից։ Տեսանյութը հայտնվել է YouTube-ում NASA-ի պաշտոնական ալիքում։ Լուսանկարներն արել է «Curiosity» մարսագնացը՝ լեռնաշղթաներից մեկից իջնելու ընթացքում։ Սարքը մեկ տարի շարունակ ուսումնասիրել է «Շարփ» անվանումը ստացած լեռան մերձակա շրջանը։ Այժմ մարսագնացը տեղափոխվում է հաջորդ քառակուսի՝ «Rock Hall». դրա ուսումնասիրության համար նույնպես հատկացված է մեկ տարի։

«Curiosity» մարսագնացն արձակել են 2011 թվականին։ Այն արդեն 12-րդ սարքն է, որ արձակվել է Կարմիր մոլորակն ուսումնասիրելու համար։