Իրանի «Բարեկամություն» արբանյակն արդեն տիեզերքում է, ԱՄՆ-ը փորձում է այն առիթ դարձնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների համար

Արձագանքելով փետրվարի 6-ին Իրանի «Դուստի» («Բարեկամություն») կապի արբանյակի մեկնարկին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերթական անգամ կոչ է արել խստագույն միջազգային սահմանափակումներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ:

ԱՄՆ պետքարտուղարը Twitter-ում գրել է, թե Իրանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անգամ միջուկային գործարքը կնքելու դեպքում չի դադարեցնում իր հրթիռային ծրագիրը:

Ընդգծենք, որ Իրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի ՀԳՀԾ-ի հետ, ավելին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը Իրանին չի արգելում իր հրթիռային ու տիեզերական նախագծերի իրականացումը, մինչդեռ ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրների պաշտոնյաներ փորձում են Իրանի տիեզերական ու հրթիռային խաղաղանպատակ գործողությունները ներկայացնել որպես անվտանգության դեմ ուղղված և ՀԳՀԾ-ը խախտող գործողություններ:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը վերջերս ընդգծելով, որ Իրանի տիեզերական գործունեությունը չեն հակասում միջազգային օրենքներին, ասել է, որ Իրանի տիեզերական ու հրթիռային ծրագիրը քննադատելու պատճառ չկա:

ԱՄՆ-ն այն պայմաններում են Իրանին մեղադրում ՀԳՀԾ-ն խախտելու մեջ, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից, իսկ Եվրոպան, չնայած Իրանի միջուկային գործարքին քաղաքական աջակցությանը, չի կատարում իր պարտավորությունները:

Իրանի դեմ Արևմուտքի թշնամանքը պայմանավորված է նաև տարածաշրջանում մեր հարևանի ազդեցությամբ, ինչպես նաև նրա գիտական, այդ թվում տիեզերական ու հրթիռային ծրագրերի հաջողություններով, որոնց Իրանը հասել է առանց Արևմուտքից կախվածության:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի փոխնախարար Գեներալ Ղասեմ Թաղիզադեն հայտարարել է, որ իրանցի գիտնակաների ջանքերի արդյունքում Իրանի «Բարեկամություն» արբանյակը հաջողությամբ ուղեծիր է հասցվել «Շափյուղա» հրթիռի միջոցով: Նրա խոսքերով, դա վկայում է Իրանի արդյունաբերական ուժի մասին:

Իրանը դրական առաջընթաց է արձանագրել տիեզերական և հակահրթիռային արդյունաբերության ոլորտներում, որոնք փոխկապակցված են, և այդ զարգացումն Իսլամական հեղափոխության 40-ամյակին ավելի է կատարելագործվել:

Այսօր, իրանցի երիտասարդ գիտնականների շնորհիվ, մեր հարևան երկրում արբանյակային արտադրությունն ունի աճող ընթացք, արբանյակային տեխնոլոգիան իրանցի երիտասարդ գիտնականներին լիովին հասանելի է:

Իրանի Իսլամական Հանրապետությունը 771 տեսակի պաշտպանական սարքերի արտադրությամբ ապահովել է երկրի պաշտպանական կարիքների 95% տոկոսը, ընդ որում, առանց հենվելու արտաքին աջակցության վրա:

Ի հեճուկս ԱՄՆ-ի, որը վերջին ամիսներին բազմիցս հայտարարել է, որ Իրանի հրթիռային ու տիեզերական ծրագիրը ոտնահարում է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նրանք, ովքեր ծանոթ են ՀԳՀԾ-ի արդյունքին, գիտեն, որ Իրանի արբանյակային ու հրթիռային փորձարկումները չեն հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին: Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին փետրվարի 8-ին մեծ սուտ է բնորոշել ամերիկյան պաշտոնատարների այն հայտարարությունը, թե Իրանի հրթիռային ծրագիրը ոտնահարում է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը:

Իրանի հրթիռային կարողությունն ԻԻՀ-ի ազգային անվտանգությունը երաշխավորող պաշտպանական օրինական հզորության բաղադրիչ տարրը համարելով, Ղասեմին ասել է. «Պարտադյալ պատերազմի 8-ամյա փորձն ինքնին բավարար է, որպեսզի իրանցիներն այս ոլորտում իրենց աշխատանքների իրականացման համար որևէ երկրի սպառնալիքների ու խոստումների ազդեցության տակ չհայտնվեն ու պաշտպանական ոլորտում իրենց կարողությունների ընդլայնման ուղղությամբ հրաժարվեն նվազագույն թերացումից»:

Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխարհում անկախ պետություն է և այլ երկրների նման իրավուք ունի կիրառել տարբեր տեխնոլոգիաներ: Սպառնալիքները, ճնշումները և պատժամիջոցները  չեն կարող ազդել Իրանի Իսլամական Հանրապետության գիտական զարգացման վրա:

ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հախն երեկ ընդգծել է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միակ կառույցն է, որ լիազորված է որոշելու թե Իրանի հրթիռային ու տիեզերական ծրագիրն արդյոք հաակասո՞ւմ է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին»: