Ֆլորիդայի ափամերձ ջրերում բախվել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու նավ

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու նավ երեկ բախվել են երկրի հարավ-արևելյան ափամերձ ջրերում, իրենց պաշարները համալրելու ժամանակ։ Այդ մասին տեղեկացվել է ՌԾՈՒ-ի հայտարարությամբ։

Հայտարարության մեջ նշված է, որ «USS Leyte Gul»f  հրթիռակիր հածանավը և «USNS Robert E. Peary» բեռնանավը բախվել են նավախելերով: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, իսկ նավերը կարողացել են շարունակել նավարկությունը։ Պատճառած վնասը կգնահատվի, երբ նավերը հասնեն նավահանգիստ։ ԱՄՆ-ի նավատորմի հրամանատարությունն ու Ծովային բեռնափոխադրումների հրամանատարությունը կանցկացնեն միջադեպի հետաքննություն։