Հայտնաբերվել է համալսարաններից բջջային հեռախոսներ գողանալու մեջ կասկածվողը

2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 20։50-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում 18-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Երևանի ագրարային համալսարանի սանհանգույցից գողացել են իր «Սամսունգ Ջ-3» բջջային հեռախոսը: Ոստիկանության տեղեկացմամբ,

նմանատիպ ահազանգ է ստացվել նաև փետրվարի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 2 աշակերտուհիներից, որոնք հաղորդումներ են տվել, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում համալսարանի 9-րդ մասնաշենքի ավագ դպրոցի լսարաններից մեկից գողացել են «Այֆոն 6Ս» և «Լենովո» բջջային հեռախոսներ:

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, փետրվարի 5-ին, ժամը 19։30-ին Բուզանդի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արտաշես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: