«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախազգուշացվել է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 6-ին որոշում է կայացրել նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։  Հանձնաժողովը տեղեկություն է տարածել, ըստ որի, հանձնաժողովի 2008թ. հունիսի 6-ի N308Ն որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, որոշել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար  նախազգուշացնել: