Հայաստանը եզրափակում է Պուտինի հեռախոսազանգերի ուղղությունների թոփ տասնյակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2013-2018 թթ.  ունեցել է 700 հեռախոսազրույց՝ աշխարհի 55 երկրների առաջնորդների հետ։ Հեռախոսազանգերի վիճակագրությունը ներկայացրել է «Radio Free Europe» կայքը։

Թոփ տասնյակը գլխավորում է Գերմանիան․ Պուտինն ամենից շատ խոսել է դեպի Գերմանիա՝ 94 անգամ։ Ֆրանսիան ու Թուրքիան երկրորդ և երրորդ տեղերում են։

Տասներորդ տեղն զբաղեցնող Հայաստանի հետ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել 17 անգամ։