Հայաստանի վրա, ստրատոսֆերայում ռուս օդաչուները «օդային մարտեր» են վարել

Ռուսական ՄիԳ-29 կործանիչների օդաչուները վարել են մանևրային օդային մարտեր պայմանական հակառակորդի ինքնաթիռների հետ։

Ռուսական ՄիԳ-29 կործանիչների օդաչուները օդային մարտեր են  վարել՝ դուրս գալով բաց երկինք։ Այս մասին հաղորդել են Հարավային զինվորական շրջանի լրատվական ծառայությունից։

«Ուսումնական թռիչքների արդյունքում երիտասարդ օդաչուները մշակել են ավիացիոն տեխնիկայի պարզ ու բարդ թռիչքների տարրերը լեռնային տեղանքում միջին և ավելի քան 12 հազար մետր բարձրության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թռիչքներում ներգրավված են եղել թռիչքային և տեխնիկական անձնակազմի զինծառայողները։ Մանևրներին, ընդհանուր առմամբ, ներգրավվել է 30 միավոր տեխնիկա։