Ուկրաինայում պատմել են Արևմուտքի կողմից խաբված լինելու հետևանքների մասին

Ուկրաինական քաղաքական գործիչ, երկրի տրանսպորտի և կապի նախկին նախարար Եվգենի Չերվոնենկոյի կարծիքով, արևմտյան պետությունները կօգտագործեն Ուկրաինան որպես «գրգռիչ Արևելքի համար»։

Եվգենի Չերվոնենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մեն-մենակ է մնացել իր խնդիրների հետ՝ Արևմուտքի կողմից խաբված լինելու արդյունքում։

«Մեզ խաբել են,- ասել է քաղաքական գործիչը։- Քաղաքական շռինդի տակ մենք գնում ենք Եվրոպա, գնում ենք ՆԱՏՕ։ Մենք մեն-մենակ ենք մնացել մեր խնդիրների հետ։ Մենք չգնացինք դեպի արևելք՝ ԵԱՏՄ։ Եվ մեզ թույլ չեն տալիս մտնել ԵՄ և ՆԱՏՕ. չէ՞ որ այդ ամենը դատարկախոսություն է, թե մենք շուտով այնտեղ կլինենք»:

Չերվոնենկոն համարում է, որ արևմտյան պետությունները կօգտագործեն Ուկրաինան որպես «գրգռիչ Արևելքի համար»։ Այս մասին նա պատմել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքին։

Հիշեցնենք, որ 2014թ. Մայդանից հետո ուկրաինական տնտեսությունն անկում է ապրում։ Կիևը տնտեսական բարեփոխումների փորձեր է ձեռնարկում, վարկեր վերցնում ԱՄՀ-ից. դա անդրադառնում է քաղաքացիների կյանքի վրա։ Երկրում աճում են բնակկոմունալ տնտեսության սակագները, սակայն աշխատավարձերն ու սոցիալական վճարումները մնում են ցածր մակարդակի վրա։