Հիշեք, որ ձեր իշխանության վերջի սկիզբը լինելու է Եկեղեցու դեմ սանձազերծվող արշավի առաջին օրը

Եկեղեցուն նույնիսկ Դժոխքը չի կարող հաղթել

Վերջին շրջանում որոշ անձինք կամ անձանց խումբ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն վարկաբեկող գործողություններ է իրականացնում: Այդ անձանց մեջ են ներառված նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք (բացահայտ կամ ծածուկ), որոնք հանրային վստահության ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ կապիտալով ոգևորված, մտածում են, որ այդ վարքագիծն էլ հավանության կարժանանա ժողովրդի կողմից:

Հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ․

– Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել.

– Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը.

– Նույնիսկ Խորհրդային միությունը չկարողացավ ոչնչացնել Եկեղեցին:

Բոլոր այն ոլորտներում, որտեղ մարդն է գործում, միշտ լինում են սխալներ: Բացառություն չէ նաև կրոնական ոլորտը: Նույնիսկ կաթոլիկ եկեղեցում կան լուրջ բացթողումներ ունեցող կրոնականներ: Բայց դա աշխարհիկ իշխանությանը իրավունք չի տալիս վերացնել եկեղեցին: Եկեղեցին իր մեջ իր խնդիրները կլուծի, քանի որ ունի ինքնամաքրման համակարգ:

Ի պատիվ մեր ժողովրդի, Եկեղեցու բացառիկությունը ճանաչված է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով: Հետևաբար, այդ բացառիկությունը հերքող որևէ գործողություն հարված է Եկեղեցուն և ժողովրդին:

Որպես քաղաքացի կոչ եմ անում այդ պաշտոնատար անձանց՝

– Հեռու մնացեք Եկեղեցուց և ճանաչեք Եկեղեցու բացառիկությունը.

– Հիշեք, որ պետությունները չեն կարողացել Եկեղեցուն ոչնչացնել (Եկեղեցուն չի կարող նույնիսկ դժոխքը հաղթել).

– Հիշեք, որ ձեր իշխանության վերջի սկիզբը լինելու է Եկեղեցու դեմ սանձազերծվող արշավի առաջին օրը.

– Հիշեք, որ իր իրավունքների պաշտպանության համար փողոց դուրս չեկող քաղաքացին Եկեղեցու պաշտպանության համար դուրս է գալու փողոց:

Որպես քաղաքացի ես կանգնած եմ իմ Եկեղեցու կողքին:

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան-ի ֆեյսբուքյան էջից

ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԻՃԵԼԻ ԷՎերջին շրջանում որոշ անձինք կամ անձանց խումբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ…

Опубликовано Արա Զոհրաբյան Понедельник, 4 февраля 2019 г.